«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը դատապարտում է Դավիթ Ղազինյանի դեմ քաղաքական հետապնդումը։ Մելոյանն ընդգծում է՝ Դավիթ Ղազինյանը քաջ, հայրենատեր և հայրենասեր հայ է.
«Հունիսի 6-ին՝ լռության օրը, հրապարակվեց անհեթեթ ու ենթադրությունների շղթա հանդիսացող մի ձայնագրություն, որտեղ Դավիթին անձնապես չճանաչող մարդն արծարծում էր նրա անունը։
Մինչև հունիսի 17-ը՝ շուրջ 11 օր, Դավիթը եղել է հասանելի, չի խուսափել քննությունից ու չի խոչընդոտել դրա ընթացքը, անձամբ ներկայացել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստին և նիստից հետո էլ իր նախաձեռնությամբ է ներկայացել Հակակոռուպցիոն կոմիտե։
Այս պայմաններում Դավիթ Ղազինյանի նկատմամբ խափանման միջոցներից ամենածանրի՝ կալանքի կիրառումն ունի բացառապես քաղաքական իմաստ և բովանդակություն և որևէ աղերս չունի իրավունքի և արդարադատության հետ:
Ազատությու՛ն ընկերներիս»։










