Դավիթի ոգին բարձր է, կամքը` պողպատյա. Արթուր Ղազինյան


Դավիթի ոգին բարձր է, կամքը` պողպատյա. Արթուր Ղազինյան
Հունիս 18 16:52 2026

ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը եղբոր՝ Դավիթ Ղազինյանի և ընտանիքի անունից խորին շնորհակալությունն է հայտնում  ընտանիքի հարյուրավոր բարեկամներին, հարազատներին ու ընկերներին, որոնք իրենց կողքին էին երեկ ամբողջ օրն ու գիշերը` «ապօրինության, անարդարության ու քաղաքական հետապնդման տաճարի վերածված» Հակակոռուպցիոն դատարանի բակում:

«Դավիթի ոգին բարձր է, կամքը` պողպատյա, հանձնառու` մինչև հաղթական ավարտ պայքարել երկրում հաստատված բռնատիրության, մեր հայրենիքն ու ազգը քայքայող ու պառակտող խմբակի դեմ:

Իր հորդորն է ընկերներին. ոչ մի վայրկյան չվհատվել, չընկրկել մոլեգնող տեռորի առջև, չվախենալ հետապնդումներից ու հնչող սպառնալիքներից, մնալ հավատարիմ հռչակած արժեքներին, գաղափարներին և հետևողականորեն կյանքի կոչել ուժեղ, անվտանգ, բարեկեցիկ ու արդար Հայաստանի մեր բոլորի համար ընդհանուր տեսլականը:

ԱՍՏԾՈՎ»,- գրել է Ղազինյանը։

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանը կալանավորվել է 2 ամսով։

Երեկ ԿԸՀ-ն բավարարել է Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ միջնորդությունները։

Ավելի վաղ Ղազինյանը վստահություն էր հայտնել, որ իր նկատմամբ հարուցված վարույթն իշխանության վախերի մասին է․ «Սա ուղղված է և՛ իմ, և՛ մեր քաղաքական ուժի ակտիվության դեմ»։