Ու սա գուցե միակ դեպքն է, երբ դժվար է չհամաձայնելը Փաշինյանի հետ. Ռուբեն Մխիթարյան


Ու սա գուցե միակ դեպքն է, երբ դժվար է չհամաձայնելը Փաշինյանի հետ. Ռուբեն Մխիթարյան
Հունիս 17 18:06 2026

Հայտնի պրոդյուսեր, Գյումրու ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանը, անդրադառնալով ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարություններին, գրում է.

«Նիկոլը անդադար ասում է «համաձայն չեք՝ հեղափոխություն արեք», որովհետև արդեն որպես «փորձառու իշխանություն» գիտի.

Անկախ Հայաստանում ընտրությունների արդյունքներով ԵՐԲԵՔ իշխանափոխություն չի եղել:

Կա ՄԵԿ ճանապարհ և այդ ճանապարհն էլ ասում է: Ու սա գուցե միակ դեպքն է, երբ դժվար է չհամաձայնելը դրա հետ»։