Moody’s Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Յունիբանկի երկարաժամկետ տեղական և արտարժույթով ավանդների վարկանիշը B1 մակարդակում՝ պահպանելով կայուն հեռանկարը։ Միաժամանակ, Moody’s-ը վերահաստատել է բանկի Վարկունակության բազային գնահատականը (BCA) և ճշգրտված BCA վարկանիշը b2 մակարդակում, տեղական արժույթով և արտարժույթով կարճաժամկետ ավանդների NP վարկանիշը, ինչպես նաև կոնտրագենտի ռիսկի վարկանիշը (CRRs) B1/NP և կոնտրագենտի ռիսկի գնահատականը (CR Assessment) B1(cr)/NP(cr) մակարդակներում: Վարկանիշների վերահաստատումն արտացոլում է Յունիբանկի ակտիվների որակի էական բարելավումը, կայուն շահութաբերությունը և շուկայական ֆինանսավորման աղբյուրներից սահմանափակ կախվածությունը։










