«Ուժեղ Հայաստան» դաշինիքի կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված Դավիթ Ղազինյանի վերաբերյալ գլխավոր դատախազության ներկայացրած երկու միջնորդություններն էլ ԿԸՀ-ն բավարարեց; Նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց դաշինքի կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված, փաստաբան Արամ Վարդևանյանը։
«Դա ողջամիտ չէ, այս կառույցը չի ուզում որևէ իրավական հենք պահպանել, ցավում եմ շատ։ Նման միջնորդության տևական ժամանակ չէի հանդիպել»,-ասաց փաստաբանը։
Հիշեցնենք, որ ԿԸՀ նիստում քննարկվում էին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու միջնորդությունները, որը ներկայացրել է ՀՀ գլխավոր դատախազությունը։
«Մեղադրանքը վերաբերում է ընտրակաշառք տալու նախապատրաստությանը; Մեղադրանքի բովանդակությունը կարելի է համարել, որ քաղաքական նպատակ ունի։ Միջնորդության բովանդակությունը բացակայում է, ես նման միջնորդություն չէի տեսել»,-ասաց Վարդևանյանը։
Նա ընդգծեց՝ չնայած Հակակոռուպցիոն կոմիտեն հունիսի 6-ին հրապարակել է վարույթի վերաբերյալ տվյալներ, այդ ընթացքում Դավիթ Ղազինյանը ոչ խոչընդոտել է քննությանը, ոչ թաքնվել է, ոչ էլ նոր հանցանք է կատարել, սակայն ԿԸՀ-ն գտնում է, որ նրան պետք է ազատությունից զրկել։
«Կարծում եմ, իրավաբանության «շատ բարձր» նշաձող է սահմանված, իսկ ԿԸՀ-ն հերթական անգամ նվաճում է իրավաբանության կործանման նոր նշաձողերը»,-ասաց Վարդևանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։










