Դուխավիկներն այդքան դուխ չունեն՝ գան հետս զրուցեն. Իսրայել Հակոբկոխյան


Դուխավիկներն այդքան դուխ չունեն՝ գան հետս զրուցեն. Իսրայել Հակոբկոխյան
Հունիս 17 13:30 2026

Հունիսի 14-ի երեկոյան, ԿԸՀ-ի կողմից ընտրությունների վերջնական արդյունքները հրապարակելուց հետո անվանի բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը շենքի դիմաց հացադուլ հայտարարեց և արդեն երրորդ օրն է այնտեղ է գտնվում։ Panorama.am-ը պայքարի ընտրված միջոցի և դրա արդյունավետության շուրջ զրուցեց Անվանի բռնցքամարտիկի հետ։

Ի. Հակոբկոխյան-Պահանջում եմ արդար հաշվարկ, որ գողություն չանեն, էդ շպիոնություն է։ Պահանջում եմ, որ ձայները չգողանան։ Ինչ է նշանակում ԲՀԿ-ի համար հաշվել են 77 ձայն, բայց գրել են 1։

Մտածում եմ, ինչ կարամ անեմ, ուրիշ ձեև ինչով կարող եմ սրանց դեմ պայքար տանեմ, որոշեցի հացադուլ հայտարարեմ, ժողովուրդը հավաքվի իրար գլուխ և իրենց ստիպի, որ մի քիչ էլ արդար լինի։ Մի քիչ, շատ չէ։

Panorama.am-Իշխանությունների, նաև քաղաքային իշխանությունների կողմից որևէ մեկը այցելել է ձեզ։

Ի. Հակոբկոխյան-Մի ժամանակ գլխարկներին գրել էին «Դուխով», հիմա այդ դուխավիկները այդքան դուխ չունեն՝ գան հետս զրուցեն։

Panorama.am-Հացադուլը ձեր պայքարի հիմնական միջոցն է,  որերրորդ անգամ է հացադուլ եք անում, ինչ արդյունք կա։

Ի. Հակոբկոխյան-Որ կռիվ չեմ կարա անեմ պետության դեմ, ստիպված իմ առողջության հաշվին գոնե ժողովրդին համախմբեմ, որպեսզի հասկանան, որ թրքացում է գնում ու համբերելու էլ տեղ չկա։ Քանի՞ ձայն էր հավաքել Նիկոլը, 600-700 հազար գրե էին, հիմա Ալիևն էլ 300 հազար կբերի, Երևանը կսարքեն միլիոնանոց քաղաք, կսարքեն «Իրիվան», է հա, բա հետո՞, վերջը՞։ Սրանց մեծամասնությունն էլ մտածում է՝ ավելի լավ է թուրքի հետ քիրվայություն անեմ, քան ռսի հետ ախպերություն։ Մտածում են՝ ավելի լավ է թուրքին ծառա լինեն, քան ռուսի հետ ընկերությունը։ Իսկ ես այդպես չեմ ուզում ապրել։ Ավելի լավ է նամուսով մեռնս, քան աննամուս ապրես։

Panorama.am-Այս ընթացքում ընդդիմադիր ուժերը, ժողովուրդը ձեզ այցելո՞ւմ է։ Ի՞նչ արձագանք կա։

Ի. Հակոբկոխյան-Ժողովուրդ հասկացությունն արդեն չեմ էլ ընդունում, որովհետև նրանց մեջ այնքան զրթուզիբիլ կա... Նույնիսկ էդ միհոգավորը, «շուն ու շանգյալ» բառն է օգտագործում։ Բայց մարդիկ մտահոգված են, ասում են , ինչի համար, մեկ է բան չես կարող փոխել ... Դե հիմա բան չեմ կարողանալու փոխեմ՝ «անփառունակ, անգետ կյանքից, լավ է փառքով մահն ընդունեմ»։ Իմ համար մեռնելն ավելի պատվաբեր է, քան նվաստացած ապրելը։

Երազում եմ, որ Հայաստանում այնպիսի մի ղեկավար լինի, որ ստախոս չլինի, ասածին տեր կանգնի։ Ես նախանձով չեմ տառապել, երբեք, հիմա շատ եմ տառապում, որ Ռուսաստանը կարա այսպես տղամարագ գերագույն գլխավոր հրամանատր ունենա, իսկ մենք մի հատ՝ ընկերուհի, որ Ալիևի դեմը կարա գլուխը կախ նստի, իսկ այստեղ ոստիկաններով, գամփռներով փաթաթված ամեն ինչ խոսա, բայց ինքն էդ տղեն չէ, որ կարա այդպես  խոսա՝ «կզցնեմ» «չոքցնեմ»... Էդ երկրի ղեկավարի՞ բառեր է։

Մանրամասները՝ տեսանյութում։