Նիկոլ Փաշինյանը Սրբուհի Գալյանին գործուղում է Ռուսաստան


Նիկոլ Փաշինյանը Սրբուհի Գալյանին գործուղում է Ռուսաստան
Հունիս 17 12:09 2026

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը 2026 թվականի հունիսի 23-26-ը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ)՝ Պետերբուրգյան միջազգային իրավաբանական 14-րդ համաժողովին մասնակցելու նպատակով:

Որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գալյանը  Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն պետք է ներկայացնի։