Սասուն Բադոյանի կալանավորելը ապօրինի բնույթ է կրում.Փաստաբան


Սասուն Բադոյանի կալանավորելը ապօրինի բնույթ է կրում.Փաստաբան
Հունիս 16 23:11 2026

«Մեղադրանքը կայանում է ենթադրաբար որոշ անձանց փողերի լվացման և հավաքներին մասնակցելու համար մարդկանց նյութապես շահագրգռելու մեջ»,- ասաց փաստաբան Վան Սիմոնյան ներկայացնելով անհետ կորած Կարեն Բադոյանի հոր Սասուն Բադոյանի կալանքի գործը։

Վերջինս «Ուժեղ հայաստան» դաշինքի պատգամավորության 6 թեկնածուներից մեկն էր, որի նկատմամբ հետապնդում սկսվեց ընտրությունների 2 օր առաջ, Նիկոլ փաշինյանի հրապարակային ցուցումով և կուսակցության համահիմնադիր Ալեքսան Ալեքսանյանի գործով;

Ըստ փաստաբանի, մեղադրող կողմը ոչ մի փաստական նյութ չէր ներկայացրել դատարան, որը կհաղթահարեր հիմնավոր կասկածի շեմը և ապօրինի համարեց դատարանի կալանքի որոշումը;

«Հիմնականում վկաների ցուցմունքներ են, բայց այնուամենայնիվ, այդ ցուցմունքները Սասուն Բադոյանի  հետ, որևէ առնչություն չունեն և նման պայմաններում անձին կալանավորելը ապօրինի բնույթ է կրում, նույնիսկ՝ ակնհայտ քաղաքական հետապնդման տարրեր է պարունակում իր մեջ»,- ասաց փաստաբանը, նշելով, որ պատրաստվում է վերաքննիչ բողոք ներկայացնել։