Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։55-ի սահմաններում Ապարան քաղաքում բախվել են «Honda», «Opel Astra», «Chevrolet», «Mercedes» մակնիշների ավտոմեքենաները և «Volvo» մակնիշի կցորդիչով բեռնատարը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ։
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։










