Նիկոլ Փաշինյանը սովորական ձայների ջեպկիր է․ Դավթյան


Նիկոլ Փաշինյանը սովորական ձայների ջեպկիր է․ Դավթյան
Հունիս 16 21:04 2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գառնիկ Դավթյանը հունիսի 7-ին տեղի ունեցած ԱԺ ընտրությունների հետ կապված երկու կարևոր հանգամանք  է արձանագրել։

«Առաջինը՝  ընտրությունների օրը 100 000 մարդու ձայն կեղծվել է։ Ինչպե՞ս։ Սարքը, որը  դուք գնում եք ընտրության և ձեր անձնագիրը կամ այդին տալիս եք սարքի միջոցով անցկացնելու համար, որպեսզի դուք նույնականացվեք, չի աշխատել։ Մարդկանց տվյալները 100 000 մարդու տվյալ մուտքագրվել է ձեռքով։ Սա հիմնովին կասկածելի է, որ 100 000 տվյալ մարդկային ձայները կեղծվել են։

Հաջորդ հանգամանքը՝  60 000 ձայնի գողությունն էր։ Քաղաքացիական պայմանագրի իշխանության գլխավորը և իր ուսապարկերն  արեցին ամեն բան, որ 60 000 մարդու քվե գողացվի ու ԲՀԿ-ն չանցնի խորհրդարան։ Հետևաբար, ի՞նչ ենք եզրակացնում, որ Նիկոլ Փաշինյանը սովորական ձայների ջեպկիր է»,- իր խոսքում  նշել է Դավթյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։