«Գործից եկել եմ տուն, զանգ եմ ստացել, որ երեխաները չկան»․ գետն ընկած երեխաների հայր


«Գործից եկել եմ տուն, զանգ եմ ստացել, որ երեխաները չկան»․ գետն ընկած երեխաների հայր
Հունիս 16 17:39 2026
 

«Գործից եկել եմ տուն, զանգ եմ ստացել, որ երեխաները չկան։ Մի քանի րոպե սպասելուց հետո զանգել եմ կնոջս, երեխաս է պատասխանել, ասել է՝ պապ, երեխեքը չկան»,- «Նյուզ»-ի եթերում ասել է Փամբակ գետն ընկած քույրերի հայրը։ Լրագրողի դիտարկմանը, թե՝ լուրեր են շրջանառվում, որ արցախցի եք, պարզաբանել է․ «Ես Շիրակի մարզի Վարդաքար գյուղից եմ, այնտեղ եմ ապրում, իմ հայրական տանը։ Կինս երեխեքի հետ՝ այստեղ է ապրում։ Կնոջիցս առանձին եմ ապրում։ Լուրն իմանալուն պես համագյուղացիների հետ եկել ենք որոնման աշխատանքներին մասնակցենք»։

Հիշեցնենք՝ Փամբակ գետում երեկվանից փնտրում են 7 և 13 տարեկան քույրերին։