Aysor.am-ը «Դատալեքս» դատական տեղեկատվական հարթակից տեղեկացավ, որ դատարանը վարույթ է ընդունել Սամվել Կարապետյանի հայցն ընդդեմ Ալեն Սիմոնյանի։
Նշված է, որ որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և բողոքարկման ենթակա չէ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը դատական հայց է ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի դեմ։
Կարապետյանը պահանջում է պարտավորեցնել Ալեն Սիմոնյանին հրապարակայնորեն հերքել 2026 թվականի մայիսի 19-ին Facebook և TikTok հարթակներում իր վերաբերյալ հայտարարությունը, որով, ըստ հայցի, վերջինս տարածել է զրպարտություն պարունակող տեղեկություն։ Խոսքը վերաբերում է այն պնդմանը, թե իրավապահները պետք է գնահատական տան, թե որքանով է իրավաչափ «արտաքին այլ երկրի հետախուզական ծառայության աշխատակցի կողմից Հայաստանում կուսակցություն հիմնելը և քաղաքականության մեջ մտնելը»։










