Շատ կարևոր օրենսդրական փոփոխությունների նախաձեռնման փուլում ենք, քննարկումներ են ընթանում, որ հետագայում ամեն ինչ շատ ավելի հստակ լինի ընտրակաշառքի մասով, լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը։
«Առնվազն ես հասկացել եմ, որ այս պահի դրությամբ մեր օրենսդրությունը բավականաչափ հստակ չի, ու ընտրակաշառատու սրիկաները կարողանում են դեռևս մանևրել»,-ասաց Ալեքսանյանը։
Հավելեց՝ ընտրակաշառքի մասով շատ լուրջ խստացումներ են նախատեսում։
«Պետք է շատ հստակ լինի, որ եթե, օրինակ, սիստեմատիկ բացահայտումներ են լինում ընտրակաշառքի մասով, առնվազն այդ կուսակցությունն այլևս չկարողանա ընտրություններին մասնակցել»,-ասաց նա










