Ընտրություններից անմիջապես հետո ՀՀ շտապած ադրբեջանցի պաշտոնյայի ու իշխանականների խրախճանքի համատեքստում մտքիս 2022 թվականի ադրբեջանական հարձակման կադրերն են, գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Անզեն հայ զինծառայողներին հրապարակային գնդակահարելու, զոհված կին զինծառայողների մարմինները պղծելու և ՀՀ ինքնիշխան տարածքները օկուպացնելուց հետո ադրբեջանցի պաշտոնյաները հերթով ՀՀ են գալիս, սրա նրա հետ թրև գալիս:
Իրենց ի՞նչ է եղել. ինչ մտքներով անցել է` մեր երկրի հետ արել են, հիմա էլ սեփական օրակարգն են փաթաթում կապիտուլյանտների վզին:
Իսկ սրանք էլ ի պատասխան երկրի ներսում աջուձախ ահաբեկում է, մեկին կալանավորում, մյուսին սպառնում», - նկատել է նա:
Անզեն զինվորներին գնդակահարելուց, կին զինծառայողների մարմինները պղծելուց հետո ադրբեջանցի պաշտոնյաները ՀՀ են գալիս, սրա նրա հետ թրև գալիս










