Իրանի հետ գործարքն ավարտին է հասցվել. բոլորին շնորհավորում եմ: Այս մասին Truth Social-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Իրանի Իսլամական Հանրապետության հետ գործարքն ավարտին է հասցվել։ Բոլորին շնորհավորում եմ։ Այս պահից ես ամբողջությամբ թույլատրում եմ Հորմուզի նեղուցի անմաքս բացումը և միաժամանակ թույլատրում եմ անհապաղ հանել ԱՄՆ-ի ռազմածովային շրջափակումը։ Աշխարհի նավեր, միացրեք ձեր շարժիչները։ Թող նավթը հոսի»,- գրել է Թրամփը:










