Որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն


Որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Հունիս 15 09:13 2026

Հունիսի 15-ին՝ ժամը՝ 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Արին-Բերդի փողոցի թիվ 13/1, 14, 15ա, 17 հասցեների հանրային նշանակության կազմակերպությունների գազամատակարարումը։ Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն։

 

Գազամատակարարումը կդադարեցվի պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով։