Արմենը կալանավայրից էլ է պայքարելու և ուժ տալու ազատության մեջ պայքարողներիս


Արմենը կալանավայրից էլ է պայքարելու և ուժ տալու ազատության մեջ պայքարողներիս
Հունիս 13 18:31 2026

Արմեն Աշոտյանին կալանավորել են նաև նրա համար, որպեսզի ՔՊ-ի անդամակցումը ԵԺԿ-ին գրեթե անխոչընդոտ լինի, գրել է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։

«Քանի դեռ Արմեն Աշոտյանն ակտիվ ու անխոչընդոտ մասնակցում էր EPP-ի աշխատանքներին (երբեմն նույնիսկ տետակապով), ՔՊ-ի՝ EPP-ին անդամակցման շանսերն այդքան էլ փայլուն չէին։

Արմենը խանգարում էր Նիկոլին։

Իսկ ՔՊ-ի Եվրոպայի ժողովրդական կուսակցության անդամակցման հարցը պետք է քննարկվի ընտրություններից հետո։

Դա է նաև պատճառը, որ ափալ-թափալ նոր «գործ» ի հայտ բերեցին ու Աշոտյանին տարան կալանքի։

Բայց Արմենը կալանավայրից էլ է պայքարելու և ուժ տալու ազատության մեջ պայքարողներիս։

Ազատություն Նիկոլի ռեժիմի բոլոր պատանդներիս»,- գրել է Շարմազանովը։