ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդու նկատմամբ հայտարարվել է հետախուզում


ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդու նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Հունիս 12 21:56 2026

ՊԵԿ նախկին նախագահ Գագըկ Խաչատրյանի որդու՝ Արտյոմ Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել հետախուզում։

 

Հիշեցնենք, որ ՊեԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդուն՝ Արտյոմ Խաչատրյանին նախաքննական մարմինը օրեր առաջ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրել դատարան:

 

Հիշեցնենք, որ հունիսի 5-ին ՔԿ-ն հայտնել էր պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման քրեական վարույթի մասին, որտեղ մեղադրյալի կարգավիճակ ունի Արմեն Աշոտյանը։ ՊԵԿ-ի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, ևս անցնում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, դրա օժանդակության, խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և դրանց օժանդակության համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով։ Նրա նկատմամբ դեռ խափանման միջոց չի ընտրվել։ Այսօր պարզ կլինի նրա ճակատագիրը:

 

Հունիսի 5-ին ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 2 ամսով կալանավորվել է նաև Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը։ Նա այս պահին կալանքը կրում է Արմավիրի քրեակատարողական հիմնարկում։ Հունիսի 5-ին Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում 1 ամսով կալանավորվել է նաև ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը։ Ըստ կոմիտեի՝ վերջինս մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջ։ Նա այս պահին կալանքը կրում է ԱԱԾ մեկուսարանում։