Եթե ԲՀԿ-ն շեմի խնդիր ունենա, պետք է որոշում կայացվի վերաքվեարկության մասին. Գոհար Մելոյան (Տեսանյութ)


Եթե ԲՀԿ-ն շեմի խնդիր ունենա, պետք է որոշում կայացվի վերաքվեարկության մասին. Գոհար Մելոյան (Տեսանյութ)
Հունիս 12 17:09 2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանը գրել է.

«ԿԸՀ-ն անվավեր ճանաչեց նաեւ 12/13 տեղամասային կենտրոնի արդյունքները։ (Միայն այս տեղամասի հետ կապված էի դիմում ներկայացրել)։

12/13

«Ուժեղ Հայաստան»-71

«Բարգավաճ Հայաստան»-9

«Քաղաքացիական պայմանագիր»-602

«Հայաստան դաշինք»-67

Ժամը՝ 20:00-ից հետո կարող են քվեարկել տեղամասային սենյակում գտնվող ընտրողները, ոչ թե շենքում ելումուտ անողները։

3 դեպքերում էլ արդյունքներն անվավեր ճանաչվեցին ԿԸՀ կողմից սեփական նախաձեռնությամբ։

Եթե 3 տեղամասի արդյունքների անվավերության հիմքով «Բարգավաճ Հայաստան»-ը նվազագույն շեմը հաղթահարելու խնդիր ունենա, պետք Է վերաքվեարկության վերաբերյալ որոշում կայացվի»։