Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին թարմացրել է ֆեյսբուքյան իր էջի ետնանկարն ու գրել. «Պուտինը պարտվեց նրանց։ Ի՞նչն է մեզ խանգարում»։
Նկարում իրար կողքի շարված են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հունգարիայի վարչապետ Պետեր Մագյարի լուսանկարները։










