«Երեկվա ասուլիսս ցավագին ընդունվեց, քանի որ լուրջ հիմնավոր տեղեկատվություն ներկայացվեց բացառությամբ մեկ դեպքի, ինչի համար ներողամտություն եմ հայցում»,-ֆեյսբուքյան եթերում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանը՝ հավելելով. «Իմ գործունեության ընթացքում երբեք չեն հանդիպել փաստական տվյալների սխալ ներկայացում»։
Նա բացատրեց, որ իր մոտ եղել են ձևավորվաժ հիմնավոր նախնական տվյալներով ֆայլեր, որոնք հետագայում շտկվել էին, բայց պատահմամբ ներկայացրել էր դրանց նախնական տարբերակը;
Մելոյանը նշեց, որ կներկայացնի հենց այս պահին առկա ՔՊ-ի վերաբերյալ վերջնական արձանագրված թվերի տարբերությունը, և կհրապարակի փաստեր, տեսանյութեր, որոնք իրենցից լուրջ ընտրախախտումներ են ներկայացնում։
«Կոչ եմ անում բոլոր այն մարդկանց, ովքեր ինձ թիրախավորեցին, վիրավորեցին, խախտումների հետ կապված սրտացավությունն արտահայտեցին, հետևողականորեն էս բոլոր տվյալների հետևից գնան և այդ հանցագործությունների մասին հաղորդումները, և այն բոլոր տվյալները որոնք ես ձեզ կներկայացնեմ, ներկայացնեք իրավապահ մարմիններ և պահանջել օբյեկտիվ և լրիվ քննություն»,- ասաց Մելոյանը










