Աղբատար «Կամազ»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին և բախվել թիվ 6 երթուղին ավտոբուսին


Աղբատար «Կամազ»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին և բախվել թիվ 6 երթուղին ավտոբուսին
Հունիս 11 19:38 2026

Այսօր՝ հունիսի 11-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում Մասիս-Նուբարաշեն ավտոճանապարհին Արարատի մարզի բնակիչ 44-ամյա Հովհաննես Ղ․-ն իր վարած «ԿամԱԶ» մակնիշի աղբատարով վրաերթի է ենթարկել հետիոտնին, ապա բախվել Երևանի բնակիչ 64-ամյա Արտավազդ Բ․-ի վարած թիվ 6 երթուղին սպասարկող «Higer» մակնիշի ավտոբուսին։ 

«Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Դեպքի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը։ Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը»,-հայտնում է shamshyan.com-ը։