Պատմության մեջ չի եղել և չի էլ լինելու այնպիսի ծրագիր, թե՛ նախընտրական, թե՛ կառավարության, որ 100%-ով իրականացվում է. Փաշինյանը՝ ՔՊ-ի հաղթանակից հետո


Պատմության մեջ չի եղել և չի էլ լինելու այնպիսի ծրագիր, թե՛ նախընտրական, թե՛ կառավարության, որ 100%-ով իրականացվում է. Փաշինյանը՝ ՔՊ-ի հաղթանակից հետո
Հունիս 11 18:44 2026

«Նոր որակի պետություն ստեղծելու առաքելության շարունակություն է՝ պետության վերելքը, այն տրամաբանությամբ, որ պետությունը մարդու, քաղաքացու անվտանգությունը, բարեկեցությոնը, ազատությունը ապահովելու միջոց է և մենք պետք է գործենք այդ տրամաբանությամբ»,-կառավարության նիստի մեկնարկին ասաց Նիկոլ Փաշինյանը։

 Նա ասաց, որ կսկսեն նոր կառավարության ծրագրի և միջոցառումների մշակման աշխատանքը՝ նաև ոչ ֆորմալ քննարկումներով։

«Նախ եկեք արձանագրենք, որ ընդհանրապես պատմության մեջ չի եղել և չի էլ լինելու այնպիսի ծրագիր, թե նախընտրական, թե կառավարության, որ 100%-ով իրականացվում է, հանգամանքներ են փոխվում և նոր առաջնահերթություններ են ստեղծվում»,- հայտարարեց Փաշինյանը։

Նրա խոսքով, նախորդ ծրագրի առաջնահերթությունը խաղաղությունն է եղել և գերկենտրոնանալով դրա վրա, կարողացել են այն ապահովել։