Վաղը դիմելու ենք ԿԸՀ՝ ընտրության արդյունքները չեղյալ համարելու պահանջով. Նարեկ Կարապետյան (Տեսանյութ)


Վաղը դիմելու ենք ԿԸՀ՝ ընտրության արդյունքները չեղյալ համարելու պահանջով. Նարեկ Կարապետյան (Տեսանյութ)
Հունիս 11 18:17 2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը քիչ առաջ հայտարարեց՝ վաղը դիմելու են ԿԸՀ՝ ընտրության արդյունքները չեղյալ համարելու պահանջով։

 

«Դուք ձեր աչքով եք տեսել, որ տասնյակ և հարյուրավոր ընտրատեղամասերում վերանայման արդյունքում ՔՊ-ի ձայների շեշտակի անկում է նկատվել, դուք ձեր աչքով եք տեսել, թե ինչպես են զինվորներին ուղղորդված տանում ընտրությունների, դուք ձեր աչքով եք տեսել, թե ինչպես են պետական կառավարման մարմինների աշխատողներին ուղղորդում, որ քվեարկեն ՔՊ-ի օգտին։

 

Այս ամենը հաշվի առնելով՝ վաղը մենք դիմելու ենք ԿԸՀ, որպեսզի ԿԸՀ-ն չեղյալ համարի ընտրության արդյունքները և ՔՊ-ի ձայները վերանայի։ Եթե արագ պատասխան չստանանք, դիմելու ենք ՍԴ»,- ասաց Կարապետյանը։

Տեսանյութն` այստեղ