«Ե՛վ նախընտրական փուլում, և՛ քվեարկության օրը տեղի են ունեցել մասայական խախտումներ, բայց չեմ ակնկալում, որ եվրոպացի դիտորդները կարձանագրեն. կաշկանդված են». Սերժ Սարգսյան


«Ե՛վ նախընտրական փուլում, և՛ քվեարկության օրը տեղի են ունեցել մասայական խախտումներ, բայց չեմ ակնկալում, որ եվրոպացի դիտորդները կարձանագրեն. կաշկանդված են». Սերժ Սարգսյան
Հունիս 10 19:45 2026

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը համոզված է՝ ընտրությունները խախտումներով են անցել։

«Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ և՛ նախընտրական փուլում, և՛ քվեարկության օրը տեղի են ունեցել մասայական խախտումներ»,- լրագրողների հետ զրույցում անցած խորհրդարանական ընտրությունների ընթացքին իր գնահատականը տվեց Սերժ Սարգսյանը։

Նա նաև շեշտեց՝ ակնկալիք չունի, թե տեղ գտած մասսայական խախտումները եվրոպացի դիտորդների կողմից ըստ պատշաճի կարձանագրվեն։

«Կարծում եմ՝ եթե մենք 2017 թ. անցկացնեինք այսպիսի ընտրություններ, ապա եվրոպական դիտորդները անպայման կֆիքսեին հետևյալ նախադասությունը, որ և՛ նախընտրական փուլում, և՛ քվեարկության օրը ընտրություններն անցել են համատարած խախտումներով, բայց ես չեմ ակնկալում, որ հիմա այդ դիտորդներն այդպիսի արձանագրում կանեն, որովհետև նախընտրական փուլում իրենց քաղաքական ղեկավարներն ամբողջական սատարում են հայտնել այսօրվա իշխանություններին, և կարծում եմ՝ դա նրանց կկաշկանդի»,- ասաց Սերժ Սարգսյանը։