ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի գնահատմամբ՝ տեղամասերում ընտրությունների արդյունքների վերահաշվարկի արդյունքում ԲՀԿ-ն խորհրդարան կանցնի։
«Վստահ եմ, որ վերահաշվարկի արդյունքում «Բարգավաճ Հայաստանը» կստանա մանդատներ, իսկ եթե ոչ, ապա անհասկանալի կլինի»,- ասաց նա։
Ընդդիմությունը հետագա պայքարում պետք է հստակ ռազմավարություն որդեգրի, կարծիք հայտնեց Սերժ Սարգսյանը։ ՀՀԿ-ն, ինչպես նշեց նա, միշտ էլ պատրաստ է սատարել ժողովրդի քվեն ստացած ընդդիմադիր ուժերին.
«ՀՀԿ-ն մշտապես պատրաստ է սատարել այն ուժերին, որոնք ստացել են մեր ժողովրդի քվեն՝ բավականաչափ մեծ չափերով»։










