Հնարավոր է՝ Երևանի ամբողջ ընտրատեղամասերում վերահաշվարկ լինի, այս մասին լրագրողներին ասաց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։
Նա նշեց, որ «Միասնության թևեր» կուսակցության պատգամավորի թեկնածուն է այդպես ներկայացրել։
Հովակիմյանն ասաց, որ տեսականորեն բոլոր ընտրատեղամասերում էլ վերահաշվարկի պահանջ կարող է լինել, բայց դա կարող են անել այն վստահված անձինք կամ այն թեկնածուները, ովքեր քվեարկության արդյուքնքների ամփոփման ժամանակ եղել են ընտրատեղամասում։










