Ընդդիմադիր դաշտը պետք է արագ կողմնորոշվի, ձևակերպի անելիքներն ու հետևողականորեն առաջ շարժվի. Աբրահամյան


Ընդդիմադիր դաշտը պետք է արագ կողմնորոշվի, ձևակերպի անելիքներն ու հետևողականորեն առաջ շարժվի. Աբրահամյան
Հունիս 9 16:47 2026

2 օր է՝ համացանցում ակտիվ քննարկվում են ընտրատեղամասերում և ԿԸՀ-ում կեղծիքները. հրապարակվում են տարբեր արձանագրություններ ու տեսանյութեր, իսկ Փաշինյանն ի պատասխան դրա՝ ընդդիմադիր ուժերի և նրանց ակտիվիստների դեմ գործողությունների անոնս է անում, գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

 

«Դեռ չեմ խոսում նախընտրական շրջանում ընդդիմադիր գործիչների և ակտիվիստների նկատմամբ բռնության դեպքերի, վարչական ռեսուրսի չարաշահման և պետական հսկայական միջոցները իշխող ուժի օգտին ծառայեցնելու մասին:

 

Ընդդիմադիր դաշտը պետք է արագ կողմնորոշվի, ձևակերպի անելիքներն ու հետևողականորեն առաջ շարժվի, հակառակ դեպքում իրադարձություններն իրենց սպասեցնել չեն տա, իսկ գործող կառավարիչները շարունակելու են գործընթացները պահել սեփական օրակարգի շրջանակներում»։