Երգչուհի Սիրուշոյին պատկանող Pregomesh բրենդի զարդերը վերջին օրերին համալրվել էին հայկական եկեղեցիները պատկերող խաչերով։
Խաչ է պատկերված նաև Pregomesh խանութի ապակուն։
Երգչուհին Instagram-ի story բաժնում լուսանկար է հրապարակել ինչ-որ մեկի հետ հաղորդագրությունից, որում երևում է, որ հրահանգ կա խաչը հեռացնել խանութից։
Խաչը հանելու համար ժամանակ է տրվել մինչև հունիսի 11-ը, այլապես կտուգանվեն։
«Բարի օր, Հայաստան»,- այսպես է արձագանքել իրավիճակին Սիրուշոն։











