ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը վստահեցնում է, որ զինծառայողները ընտրությունների օրը ընտրատեղամասում եղել են սահմանված ժամին։
«Ոչ մի զինծառայող ուշ չի ներկայացել ընտրատեղամաս»,- լրագրողների հետ զրույցում հավատացրեց նա։
ԳՇ պետը կոչ արեց բոլոր հարցերն ուղղել ԿԸՀ նախագահին։










