Սահմանադրական մեծամասնություն չունենալը ՔՊ համար հավասարազոր է պարտության և միջազգային օրակարգում Նիկոլ Փաշինյանին դարձնում է կաղ բադ․ Արթուր Ղազինյան


Սահմանադրական մեծամասնություն չունենալը ՔՊ համար հավասարազոր է պարտության և միջազգային օրակարգում Նիկոլ Փաշինյանին դարձնում է կաղ բադ․ Արթուր Ղազինյան
Հունիս 8 23:39 2026

Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

 

 

 

 

 

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ՀՀ ԱԺ ընտրություններում չստանալով սահմանադրական մեծամասնություն, փաստացի կորցրեց իր կարևորությունը աշխարհաքաղաքական կենտրոնների համար:

 

Փաշինյանը կարևոր էր նրանց համար, քանի որ պետք է ավարտին հասցներ, այսպես կոչված, խաղաղության գործընթացը, այն է` Ադրբեջանի պահանջով ընդուներ նոր սահմանադրություն:

 

 

 

 

 

Սահմանադրական մեծամասնություն չունենալը ՔՊ համար հավասարազոր է պարտության և միջազգային օրակարգում Նիկոլ Փաշինյանին դարձնում է կաղ բադ (хромая утка):

 

Իսկ թե մեծ քաղաքականության մեջ ինչ է նշանակում «կաղ բադ», կարող եք իմանալ ուսումնասիրելով ամերիկյան քաղաքական մշակույթը:

 

 

 

 

 

Հ.Գ. Ամերիկա ասեցի, հիշեցի, Թրամփը շնորհավորե՞ց ՔՊ «փառապանծ» հաղթանակը . . .»