ԿԸՀ-ն դեռ որևէ տվյալ չի հրապարակել, տեղամասերի արդյունքներն էլ ամփոփված չեն, ինչու՞ եք շտապում հայտարարել, որ հաղթել եք, հետաքրքրվեցին լրագրողները Նիկոլ Փաշինյանից, ով քիչ առաջ հայտարարեց, թե ՔՊ-ն հաղթել է ընտրություններում։
«Մենք բոլոր ընտրատեղամասերում ունենք վստահված անձինք և ունենք արձանագրությունները, մենք մեր սեփական հաշվարկներն ենք անում։ Բայց ԿԸՀ-ն էլ տվյալները, կարծում եմ, հրապարակում է, նաև հեռուստատեսություններն են հրապարակում, և ակնհայտ է»,- պատասխանեց Նիկոլ Փաշինյանը։










