Կոբախիձեն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ԱԺ ընտրություններում հաջողության առթիվ


Կոբախիձեն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ԱԺ ընտրություններում հաջողության առթիվ
Հունիս 7 23:54 2026

«Սրտանց շնորհավորում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա կուսակցությանը ընտրություններում գրանցած հաջողության կապակցությամբ։

Ակնկալում եմ շարունակել մեր սերտ համագործակցությունը՝ Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության և բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդման համար՝ ի շահ մեր ժողովուրդների բարօրության»։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձե