35/65 ընտրատեղամասում քվեարկությունը դեռ շարունակվում է. «Ուժեղ Հայաստան»


35/65 ընտրատեղամասում քվեարկությունը դեռ շարունակվում է. «Ուժեղ Հայաստան»
Հունիս 7 22:52 2026

35/65  ընտրատեղամասում քվեարկությունը դեռ շարունակվում է։ Տեղից ստացված տեղեկություններով, տեղամասի փակվելուց մոտ 5 րոպե առաջ ընտրատեղամաս են  բերել  150 զինվորական, որոնք քվերակությունը դեռ շարունակվում է։ Այս մասին հայտնում են «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից։ 

Հիշեցնենք, ըստ օրենքի, ժամը 20։00-ին փակվում են բոլոր ընտրատեղամասերը, քվեարկությունն ավարտվում է։ 

Ավելի վաղ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանն ասել էր, որ զինվորականները ընտրատեղամաս եկել են մինչև ժամը 20։00-ն, հետևապես ունեին ընտրելու իրավունք։ 

«Նրանք, արդեն լինելով ներսում, ըստ Ընտրական օրենսգրքի, իրավունք ունեին շարունակել քվեարկել։ Հակառակ դեպքում, եթե իրենց տեղամասից հանեին, կստացվեր, որ մեր զինվորներին զրկում են ընտրական իրավունքից, այսինքն՝ թույլ չեն տալիս քվեարկել»,- ասել էր Հովակիմյանը։