Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ


Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հունիս 7 21:09 2026

ՀՀ դատական դեպարտամենտի տվյալներով՝ Ազգային ժողովի ընտրությունների կապակցությամբ հունիսի 7-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, հանրապետության առաջին ատյանի դատարաններ և Վարչական դատարան ընդհանուր առմամբ մուտքագրվել է 124 դատական գործ։ Դրանց զգալի մասը վերաբերում է ընտրողների ցուցակներում ընդգրկվելու պահանջներին, իսկ ամենաշատ գործերը գրանցվել են Երևան քաղաքում և Վարչական դատարանում։

 
 

«07.06.2026 թվականին ժամը 20:00-ի դրությամբ մուտքագրված գործերի քանակը.

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ 3 դատական գործ՝ ընտրողների ցուցակում ընդգրկելու պահանջի մասին:

 

Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ 11 դատական գործ՝ ընտրողների ցուցակում ընդգրկելու պահանջի մասին:

Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ 6 դատական գործ՝ ընտրողների ցուցակում ընդգրկելու պահանջի մասին:

Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ 4 դատական գործ՝ ընտրողների ցուցակում ընդգրկելու պահանջի մասին:

Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ 1 դատական գործ՝ ընտրողների ցուցակում ընդգրկելու պահանջի մասին:

Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ 1 դատական գործ՝ ընտրողների ցուցակում ընդգրկելու պահանջի մասին:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ 54 դատական գործ,

Վարչական դատարան՝ 44 դատական գործ»,- ասվում է հաղորդագրությունում: