Տվեք մեզ ձեր 5 րոպեն ընտրատեղամասում, մենք ձեզ կտանք բարեկեցիկ կյանք և ուժեղ Հայաստան․ Սամվել Կարապետյան


Տվեք մեզ ձեր 5 րոպեն ընտրատեղամասում, մենք ձեզ կտանք բարեկեցիկ կյանք և ուժեղ Հայաստան․ Սամվել Կարապետյան
Հունիս 5 18:24 2026

Նարեկ և Սամվել Կարապետյանները ուղերձով դիմել են ժողովրդին ՝ ներկայացնելով «Ուժեղ Հայաստան» կուսակցության վերջին խոստումը։

 

 

 

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարում է, որ Հայաստանում ոչ մի աղքատ ընտանիք չի վճարելու էլեկտրականության և ջրի համար։ Ըստ նրա՝ այդ վճարումներն անելու «Աղքատության հաղթահարման» հիմնադրամը։

 

« Հիմնադրամում ներդրում են կատարելու մեր գործընկերները՝ Սփյուռքի հայությունը։ Այդ քայլով մենք վերջնականապես հաղթահարելու ենք ամենադժվարին խնդիրը՝ աղքատությունը, և մարդիկ ստիպված չեն լինելու իրենց վերջին գումարը տալ էլեկտրականության և ջրի համար»։

 

Իր հերթին Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը երաշխավորեց այս ծրագ։

 

«Բոլոր այն տնտեսական ծրագրերը, որոնք մենք ներկայացրել էինք այս ամիսների ընթացքում, երաշխավորում եմ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր ժողովրդին՝ այս ամիսների ընթացքում մեզ աջակցելու համար։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել՝ տասնյակ 1000-ավոր մեր ժողովրդին, ովքեր հավաքվել էին Հանրապետության հրապարակում և պայքարում են այս չարիքի իշխանությունը մեր երկրի գլխից հեռացնելու համար։ Կո՛չ եմ անում մեր ժողովրդին՝ տվեք մեզ ձեր 5 րոպեն ընտրատեղամասում, մենք ձեզ կտանք բարեկեցիկ կյանք և ուժեղ Հայաստան»,- ասաց Սամվել Կարապետյանը։

Տեսանյութն` այստեղ