«Նախընտրական այս ողջ գործընթացի մեջ պատահական որևէ բան չէր կարող լինել։ Մանավանդ այնպիսի գործչի առումով, որը բավականին ակտիվ է, ունի կոշտ բառապաշար»,- Քննչական կոմիտեի Երևանի տարածքային ստորաբաժանման դիմաց ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգտան Աբրահամյանը՝ հավելելով, որ այն ընտրական տրամաբանության շրջանակներում իշխանությունների կազմակերպածն է։
«Իշխող ուժի ղեկավարը, որն ունի նաև վարչապետի կարգավիճակ, ուղիղ եթերներով, գրառումներով ուղղորդում է իրավապահ և դատական համակարգերին՝ գործել այնպես, ինչպես իր քաղաքական կամքն է պահանջում»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը, և, հիշեցնելով, որ նույնիսկ Հանրային հեռուստաեթերով նա բռնելու նստացնելու կոչեր է անում,-հավելեց.
«Քանի Փաշինյանի և ՔՊ-ի այդ խմբակի գոյությունը կա՝ ապօրինություններն ու անօրինականությունները լինելու են ՀՀ-ի հետ ասոցացվող առաջին գործիքներից։ Իշխանությունը պարզ ձևով ասել է, որ ամեն ինչ անելու է իր վերարտադրությունն ապահովելու համար՝ կլինեն դրանք բռնություններ, ճնշումներ, կալանավորումներ, իրեն այն որևէ ձևով չի հետաքրքրում, իր համար կա նպատակ և այդ տեսանկյունից դրան հասնելու համար որևէ բանի առաջ կանգ չի առնելու»։
Նա ենթադրեց, որ նման ձերբակալությունները եզակի չեն լինելու, այս պահին էլ լրահոսը լցվում է նոր ձերբակալությունների մասին տեղեկությամբ, իսկ օդանավակայանում հայաստան ժամանող քաղաքացիներին վարչական հավաքների կանչելը որ միայն ընտրության եկող քաղաքացիներին վախեցնելն է, այլև իշխանությունների վերաբերմունքն է ՀՀ ԶՈԻ-ի նկատմամաբ․։










