Ձերբակալվել է Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը


Ձերբակալվել է Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը
Հունիս 5 12:16 2026

Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին: Նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան: Irakanum.am-ի հարցմանն ի պատասխան կոմիտեից հայտնեցին, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գ.Բ.-ն: Վերջինս մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման մեջ: