«Մեր բազմաթիվ ընկերներ այսօր գտնվում են անազատության մեջ՝ Բաքվի ու Երևանի բանտերում։ Սարսափելի է, երբ նույն նախադասության մեջ օգտագործում ես «Բաքվի ու Երևանի բանտերում» արտահայտությունը։ Վստահ եմ՝ կհիշեք, որ օրեր առաջ Գագիկ Ծառուկյանը Երևանով քայլելիս՝ խոսեց Ռուբեն Վարդանյանի մասին, ասելով, որ հույս ունեմ՝ իմ ընկեր Ռուբենը շուտով կլինի ազատության մեջ ու կկարողանա կյանքի կոչել Երևանի ու Հայաստանի զարգացման ծրագրերը»,- այս մասին Ազատության հրապարակում ընթացող Բարգավաճ Հայաստան կուսակցության հանրահավաքի ընթացքում կուսակցության անդամ Իվետա Տոնոյանը։
Տոնոյանը նաև անուն առ անուն հնչեցրեց Բաքվում պատանդառված գերիների անունները՝ ազատության պահանջով։
« Ուզում եմ վստահ լինել, որ Բաքվի ու Երևանի բանտերում պահվող մեր հայրենակիցները հունիսի 7-ից հետո լինելու են ազատության մեջ։Հունիսի 7-ից ձեր ընտրությամբ ու ձեր քվեարկությամբ է որոշվելու մեր հայրենակիցների ճակատագիրը, որովհետև նրանք այսօր անազատության մեջ են իրենց քաղաքական պայքարի ու հայրենիքի համար մղած իրենց պատերազմի համար։ Ուզում եմ այս պահին բոլորս միասին անուն առ անուն հիշենք։
Ազատությո՛ւն, մեր ընկեր Ռուբենին, մեր ընկեր Դավիթին․ մեր ընկեր՝ Լևոնին, մեր ընկեր՝ Արկադի Ղուկասյանին, մեր ընկեր՝ Բակո Սահակյանին, մեր ընկեր՝ Արայիկ Հարությունյանին, մեր ընկեր՝ Դավիթ Իշխանյանին, մեր ընկեր՝ Դավիթ Դավթյանին, Ռաշի Բեգլարյանին, Մադաթ Բաբայանին, Ալյոշա Խոսրովյանին, Լյուդվիկ Մկրտչյանին, Դավիթ Ալավերդյանին, Լևոն Բալայանին, Վասիլի Բեգլարյանին, Էրիկ Ղազարյանին, Գարիկ Մարտիրոսյանին, Մելիքսեթ Փաշայանին, Գուրգեն Ստեփանյանին․․․։ Նրանք Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցներն են, բայց, ցավոք, նաև Երևանի բանտերում ունենք ընկերներ, և ուրեմն, ազատություն մեր ընկեր Բագրատ Սրբազանին, ազատություն 17 արդարներին, ազատություն Միքայել Աջապահյանին, մեր ընկեր Սամվել Կարապետյանին, ազատություն Արթուր Օսիպյանին, Արթուր Ավանեսյանին և, իհարկե, ազատություն մեր ընկեր Անդրանիկ Թևանյանին»,- հայտարարեց Իվետա Տոնոյանը։
Նրա համոզմամբ՝ այդ ազատությունն ունենելու համար ընդամենը մեկ բան է պետք՝ հունիսի 7-ին քվերարկել 7-րդ համարի քվեաթերթիկին։ Դիմելով ուսանողներին՝ Տոնոյանն ասաց․ «Ուսանո՛ղ, գնա ընտրության, որ դիպլոմդ թուրքերեն չլինի»։










