Մարդկանց մատից փուշ հանելու փոխարեն՝ մի զնաչոկ են վերցրել, ասում են՝ սա է քարտեզը․ Գագիկ Ծառուկյան


Մարդկանց մատից փուշ հանելու փոխարեն՝ մի զնաչոկ են վերցրել, ասում են՝ սա է քարտեզը․ Գագիկ Ծառուկյան
Հունիս 4 21:43 2026

«Այս մեկ ամսվա ընթացքում՝ քարոզարշավի ընթացքում, մեր պետության, երկրի առաջ բարդություններ առաջացան՝  մեր երկրի դիրքերը թուլացան»,- այս մասին Ազատության հրապարակում ընթացող Բարգավաճ Հայաստան կուսակցության հանրահավաքի ընթացքում հայտարարեց կուսակցության  առաջնորդ Գագիկ Ծառուկյան։

Նա նկատել է, որ գործող  իշխանությունը ծրագիր չունի և չի ներկայացնում։

«Մարդկանց մատից փուշ հանելու փոխարեն՝ մի զնաչոկ են վերցրել, ասում են՝ սա է քարտեզը, ուրիշ ոչ մի բան չկա, խաղաղություն ենք բերել։Ես նորից եմ ուզում ասել՝ խաղաղությունը խոսքով չի,դա պայմանավորվածություն է։ Խաղաղության թուղթ չկա, թող բոլորի ներկայությամբ ցույց տան,   Ալիևը պահանջներ է դրել, որ հերթականությամբ այդ պահանջները պետք է կատարվեն, չպատարվելու դեպքում՝ պատերազմ է լինելու, պետք է հանձնեն, պետք է տան, «Արևմտյան Ադրբեջան» պետք է հիմնեն։ Ասում են՝ այդպիսի բաներ չկան, առաջին օրվանից հավատացել ենք, բայց սուտ են ասել»,- իր խոսքում նշեց Ծառուկյանը։

Ծառուկյանի խոսքով՝ ութ տարիների ընթացքում իշխանությունը ոչինչ չի արել, ժողովուրդը հիասթափվել է։

«Ութ տարում 59 դպրոց են կառուցել, որից 26-ը կառուցված է եղել, իսկ այս տարի 230 դպրոց փակում են։ Պետք է մարդն իր խոսքի տերը լինի։ 8 տարի ժողովուրդն սպասելուց հետո՝ հիասթափվել է։ էսօր 36 թվի օրենքներ են գործում, բան չխոսեց, չարտահայտվեց, ժողովուրդը խեղճացած, պատերի տակ կանգնած, պարտքի, վարկի տակ, ռիսկ չեն անում՝ խոսան, կամ գործից կհանեն, կամ չգիտեմ կարտաքսեն, կամ տնային կալանք կտան»,- հավելեց քաղաքական գործիչը։

Անդրադառնալով ԵՄ արտահանվող գյուղատնտեսական արտադրանքին, Ծառուկյանն իր կարծիքը հայտնեց․

«Եղբայր ջան, ամոթ է, սուտ մի՛ ասեք։ Դուք էսօր 8 միլիարդ պարտքն ավելացել եք, էդ պարտքերի տոկոսը չեք կարողանում փակել, ո՞ւմ հաշվին եք փակելու, ի՞նչ եք անելու՝  ժողովրդին միայն տույժ-տուգանք գրելով»,-ընդգծեց Ծառուկյանը։