«Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման շրջանակում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը խոսել է քաղաքացիներին հուզող խնդիրների, երկրի առջև ծառացած մարտահրավերների և այն քայլերի մասին, որոնք կարող են ապահովել Հայաստանի զարգացումն ու բարեկեցությունը։
Ծառուկյանը պատասխանել է նաև այն հարցին, թե ինչո՞ւ Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում չի մասնակցում ընտրությունների մասնակից կուսակցությունների առաջնորդների բանավեճին։
ԲՀԿ առաջնորդը պատասխանել է, որ չմասնակցելու պատճառն այսօրվա հանրահավաքն է՝ Ազատության հրապարակում։
«Ժամը 20։00-ին ես այնտեղ եմ լինելու՝ իմ թիմի հետ»,- ասաց Ծառուկյանը՝ միևնույն ժամանակ նշելով, որ մշտապես արձագանքել է ցանկացած մեղադրանքի, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի կող մից հնչեցված։
«Իմ բարձունքից չեմ իջնում, կլասսը չեմ կցում, պետք է՝ փաստացի, դոկումենտալ պատասխանները ստանում են։ Չկա այդպիսի մի բան, որի պատասխանը չստանա»։
Հարցին,թե ով է ի վերջո լինելու ԲՀԿ վարչապետի թեկնածուն, Ծառուկյանն ասաց․ «Հանրության ցավը տանեմ, Ծառուկյանը ծանրակշիռ մարդ է, էսօր մտել այս գործի մեջ, քանի որ նայելով իրավիճակին՝ սիրտը ցավում է։ Ծառուկյանը իր ամբողջ կյանքը էս երկրում է անցկացրել՝ ծնվել, մեծացել, կայացել , զարգացրել, կառուցել է եկեղեցիներ, դպրոցներ, հյուրանոցներ, ինչ-որ անհրաժեշտ է երկրի պատիվը բարձր պահելու համար։ կառուցելը, կառուցումը, ու ուրախանում է․․․»։
Մանրամասները՝ տեսանյութում։










