Բացառված է ես իմ երկրից հեռանամ, հեռացողները՝ թող հեռանան․ Գագիկ Ծառուկյան


Բացառված է ես իմ երկրից հեռանամ, հեռացողները՝ թող հեռանան․ Գագիկ Ծառուկյան
Հունիս 4 20:37 2026

« Բանավեճին չմասնակցելով ՝ արդյո՞ք Գագիկ Ծառուկյանը խուսափում է Նիկոլ Փաշինյանի հետ դեմառդեմ հանդիպումից» հարցին ի պատասխան Ծառուկյանն ասաց․ « Այսինքն, ի՞նչի եմ խուսափում։ Հիմա էսքան մարդ, ստեղ հավաքվել են, ինձ են սպասում՝ իրենց ղեկավարին։ Առանց ինձ կլինե՞ր էս բանը»

 

Ծառուկյանը համոզված է, որ իրենց քվեները չեն նվազի՝ լիդերների բանավեճին չչմասնակցելով։

 

«Մեր քվեները երբեք չեն նվազի։ ժողովուրդը սպասում է։ Գիտեն, որ Ծառուկյանը իր խոսքի տերն է, ինչ-որ ասել է՝ իրականություն է դարձնելու»,- ասաց նա։

 

Հարցին, թե ընտրություններից հետո կմնա՞ Հայաստանում, եթե իշխանության չգա, Գագիկ Ծառուկյանն այս հարցին էլ պատասխանեց․ «Հայաստանն իմ երկիրն է, ոչ մի քայլ ետ չենք գնալու։ Իրենք թող մտածեն՝ որտեղ են տեղավորվելու, իրենք էլ տեղ չունեն, մնալու տեղ չունեն, ասելու բան չունեն, 8 տարի խաբել են, հողերն են հանձնել, ժողովրդին սարքել են տուգանքի մատերիալ, ուրիշ բան չունեն։ Բացառված է ես իմ երկրից հեռանամ, հեռացողները՝ թող հեռանան»։