«Միասնության թևեր» կուսակցության առաջնորդ Արման Թաթոյանը նախընտրական ուղերձում հայտարարել է, որ հունիսի 7-ի ընտրությունները պատմական նշանակություն ունեն Հայաստանի համար, և երկրի ապագան պետք է որոշեն Հայաստանի քաղաքացիները, ոչ թե արտաքին ուժերը։ Նա նշել է, որ իր առաջադրման նպատակներն են երկրում խաղաղության, արդարության և տնտեսական զարգացման ապահովումը։
Թաթոյանը նաև ընդգծել է՝ հստակ է, որ իր քաղաքական ուժը չի ընտրելու Նիկոլ Փաշինյանին կամ Ռոբերտ Քոչարյանին վարչապետի պաշտոնում։
«Հստակ է նաև մեկ այլ բան՝ չի լինելու իրավիճակ, երբ մեր պատճառով իշխանափոխությունը տապալվի։ Հունիսի 7-ին գնացեք ընտրության, չպետք է թույլ տանք, որ մեր երեխաների, մեր հայրենիքի ապագան որոշեն վախը, ճնշումը կամ փողը»,-ասել է Թաթոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։










