«Ինչպե՞ս կարող եմ բացառել»,- լրագրողներին ասաց պատպանության նախարար Սուրեն Pապիկյանը՝ պատասխանելով հարցին, արյո՞ք բացառում է, որ կարող է Ռուսաստանից ժամանած ՀՀ քաղաքացիները 25-օրյա հավաքներին մասնակցելու ծանուցագրեր ստանալ։
Նա մանրամասնեց. «Այսինքն, Ռուսաստանից եկող Հայաստանի քաղքացին, ով զինապարտ է, հայրենիքի առաջ պարտականություններ չունի՞։ Բնականաբար, չեմ կարող բացառել։
Նաև Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, այլ երկրներից եկածները»։
Նշենք՝ մամուլում տարածվել էր տեղեկատվություն, ըստ որի, ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանությունը սահմանային անցակետերում Ռուսաստանից ժամանող մեր հայրենակիցներին հանձնում է 25-օրյա վարժական հավաքների մասնակցության ծանուցագրեր։










