Ո՞նց են բարձրանում այստեղ, սպասեք, չփակեք մի րոպե. Փաշինյանը


Ո՞նց են բարձրանում այստեղ, սպասեք, չփակեք մի րոպե. Փաշինյանը
Հունիս 4 15:37 2026

Մինչև Հանրային հեռուստաընկերությամբ նախընտրական բանավեճին մասնակցելը, որը նկարահանվելու էր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի դահլիճում, Նիկոլ Փաշինյանը այցելեց նույն համալիրի սրահում ընթացող RISE բարձր տեխնոլոգիական ցուցահանդես։

Այնտեղ ներկայացված էին ՀՀ  ռազմաարդյունաբերական ձեռնարկությունների արտադրած տեխնիկան:

Ցուցահանդեսում ներկայացված տեխնիկայի գերակշիռ մասն արդեն ցուցադրվել էր Մայիսի 28-ի զորահանդեսի ժամանակ։

Շրաջայցը պարբերաբար ընդհատվում էր քարոզչական նպատակով ցուցահանդես բերված կանանց խոսքերով, որոնցից մեկը հետին պլանում բացականչում էր. «Փաշինյան՝ վարչապետ», մյուս էլ սպորտային հանդերձանքով մոտենում և հայտնում է, թե Մոսկվայից է եկել հատուկ Փաշինյանի օգտին քվեարկելու համար, մի տղամարդ էլ ասում էր, թե Հունաստանից է եկել։

Փաշինյանը բարձրացավ Ֆրանսիական հետևակային «Բաստիոն» զրահապատ մեքենայի հայկական տարբերակի վրա։

«Ո՞նց են բարձրանում այստեղ, սպասեք, չփակեք մի րոպե»,-մտահոգվելով զրահապատ ծանր երկաթե դռների փակվելուց՝ ասաց նա: