Հայաստանն ու ԱՄՆ-ն ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին» շրջանակային համաձայնագիրը։
«Հետամուտ լինելով Երևանում մայիսի 26-ին ձեռք բերված պայմանավորվածության կյանքի կոչմանը՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Համաձայնագիրը ստորագրել են հեռավար: Հունիսի 1-ին համաձայնագիրը ստորագրվել է ԱՄՆ պետքարտուղարի կողմից Վաշինգտոնում, հունիսի 4-ին՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի կողմից Երևանում։
Սա ևս մի կարևոր քայլ է խաղաղ, անվտանգ ու բարկեցիկ Հայաստանի և տարածաշրջանի ՀՀ-ԱՄՆ տեսլականի իրականացման գործում։
Հաջորդիվ, Հայաստանը և ԱՄՆ հետևողական կլինեն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի իրականացմանը՝ նպատակ ունենալով առավել սեղմ ժամկետում ապահովել տեղում ԹՐԻՓՓ-ի իրագործումը»,- ասվում է ՀՀ ԱԳՆ հայտարարությունում։










