Բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 50-ից ավելի հասցեներում իրականացվում են խուզարկություններ: Այս մասին հայտնում է ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը։
Իրավապահները գործողություններ են սկսել 4 մարզում` Արմավիրում, Լոռիում, Սյունիքում, Վայոց Ձորում: Աղբյուրը հայտնում է, որ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստանին» առնչվող գործողություններն իրականացվում են Ալիկ Ալեքսանյանին վերագրվող գործով:
«Երեկվա հանրահավաքից հետո, ոնց որ մարդ ա վատացել, ու առավոտվանից հրանահանգավորել է սաղին բռնել ու ձերբակալել, մտածելով, որ դա լավ լուծում ա: Հունիսի 7-ին այս ամենը կվերջանա»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ուժեղ Հայաստան»-ի անդամ Լևոն Սարգիզովը։










