Իշխանությունները խուճապի մեջ են. քննարկում են «Ուժեղ Հայաստանի» պատգամավորության միանգամից 30 թեկնածուի ձերբակալության հարցը (Փաստինֆո)


Իշխանությունները խուճապի մեջ են. քննարկում են «Ուժեղ Հայաստանի» պատգամավորության միանգամից 30 թեկնածուի ձերբակալության հարցը (Փաստինֆո)
Հունիս 4 07:58 2026

«Փաստինֆո»-ի տեղեկություններով` իշխանությունների շրջանում խուճապային տրամադրություններ են ու պատրաստվում են զանգվածային ձերբակալություններ իրականացնել:

Այսօր Հանրապետության հրապարակակում տեղի ունեցած «Ուժեղ Հայաստանի» ազդեցիկ հանրահավաքից հետո իշխանությունների շրջանում խորացել է ճգնաժամային տրամադրությունը ու մտածում են գնալ կտրուկ քայլերի, մասնավորապես քննարկվում է հիմնական բոլոր դերակատարների ձերբակալության հարցը:

Խոսքը չի գնում միայն Նարեկ Կարապետյաի ձերբակալության մասին: «Փաստինֆո»-ի աղբյուրները հայտնում են, որ Ալիկ Ալեքսանյանի գործով քննչական մարմինը նախատեսում է խուզարկություններ իրականացնել միանգամից մի քանի տասնյակ հասցեներում, ինչը կուղեկցվի ձերբակալություններով: Մեր աղբյուրը հայտնում է, որ օրակարգում է մոտ 30 պատգամավորության թեկնածուի ձերբակալության հարցը: