«Խաղաղության համաձայնագիրը Հայաստանը «հաշմանդամ» դարձնելու փաստաթուղթ է, դրան մենք դեմ ենք, այն պետք է փոխվի և կփոխվի»,- քարոզարշավի շրջանակում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը։
Նա հիշեցրեց, որ երեկվա բանավեճի ժամանակ Արարատ Միրզոյանը պնդում է արել, թե խաղաղության համաձայնագրի տեքստի վրա միասին են աշխատել. «Զարմացած է, որ մենք չենք ստորագրի այդ տեքստը, զարմացած է, որ մենք ուզում ենք դատել այդ տեքստը ստորագրողին։ Ինչու, քանի որ այն տեքստը, որի վրա մենք աշխատել ենք, դա չկա, վստահեցնում եմ, կա Ադրբեջանի բոլոր առաջարկած հոդվածները, որոնք իրենք գնացել, ստորագրել ու համաձայնել են»։










