«Զանգեզուրի միջանցքի ադրբեջանական հատվածում աշխատանքները մոտենում են ավարտին». Աբդուլքադիր Ուրալօղլու


«Զանգեզուրի միջանցքի ադրբեջանական հատվածում աշխատանքները մոտենում են ավարտին». Աբդուլքադիր Ուրալօղլու
Հունիս 3 16:41 2026

«Զանգեզուրի միջանցքի» ադրբեջանական հատվածում աշխատանքները մոտենում են ավարտին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։ Նա նշել է, որ «Զանգեզուրի միջանցքի» նախագծի իրականացումը շարունակվում է, և Թուրքիան արդեն սկսել է շինարարական աշխատանքները երթուղու իր հատվածում։ «Զանգեզուրի միջանցքի ադրբեջանական հատվածում աշխատանքները մոտենում են ավարտին, որոշ հատվածներ արդեն լիովին պատրաստ են։ Մնում է միայն 41-43 կիլոմետր հատվածը, որն անցնում է Հայաստանի տարածքով։ Ինչպես հայտնի է, այն երբեմն անվանում են նաև «Թրամփի ուղի»։ Մենք ակնկալում ենք, որ այնտեղ գործընթացը կսկսվի ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա»,- նշել է նա։